Արմավիրի քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել

PanARMENIAN.Net - Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ այսօր հրաժարական է տվել Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ անդամՌուբեն Խլղաթյանը: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել լուրերը ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովից, բայց նրա բջջայինն անջատված էր: Չպատասխանեցին նաև Արմավիրի քաղաքապետարանում՝ այնտեղ այսօր ոչ աշխատանքային օր է:

Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն Արմավիրում 2864 ձայների տարբերությամբ պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էին գրել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---