Վերջին 16 տարիների աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել Ալեքս Ֆերգյուսոնը

Վերջին 16 տարիների աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել Ալեքս Ֆերգյուսոնը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (İFFHS) հրապարակել է վերջին 16 տարում աշխարհի լավագույն մարզիչների ցանկը:

Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, որը հավաքել է 254 միավոր: Երկրորդ տեղում է «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը, իսկ երրորդում՝ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիո Կապելլոն, Մարչելլո Լիպպին, Վիսենտե դել Բոսկեն, Գուս Հիդդինկը, Օտմար Հիցվելդը, Մարսելո Բիելսան ու Լուիս Ֆելիպե Սկոլարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---