Սուրեն Մկրտչյանը կհեռանա «Կուբանի» գլխավոր տնօրենի պաշտոնից

Սուրեն Մկրտչյանը կհեռանա «Կուբանի» գլխավոր տնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - «Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը որոշել է հեռանալ պաշտոնից՝ տեղափոխվելով Կրասնոդարի ակումբի տնօրենների խորհուրդ:

«Երկակի զգացողություններով եմ ես հեռանում «Կուբանի» գլխավոր տնօրենի պաշտոնից: Մի կողմից դա բարդ որոշում էր՝ այս տարիների ընթացքում իմ կյանքն այնքան սերտորեն էր կապված հարազատ ակումբի հետ, որ ինձ համար իրոք դժվար է պատկերացնել իմ առօրյան ակումբից դուրս»,-ասել է նա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ նրա, «Կուբանը» չի կարող լոկ աշխատանք լինել, դա մի ամբողջ կյանք է: Նա նշել է նաև, որ մյուս կողմից էլ իրեն հեշտ է հեռանալ ակումբից, որը վերջին տարիներին թարմացրեց իր 85-ամյա պատմության գրեթե բոլոր ռեկորդները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---