Պարույր Հայրիկյան. Չմտածեք, թե ձեռքերս լվանալու եմ. ուզեմ էլ, չեմ կարող

Պարույր Հայրիկյան. Չմտածեք, թե ձեռքերս լվանալու եմ. ուզեմ էլ, չեմ կարող

PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ չի ապաքինվում, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Հնարավոր է` այսօր նա տեղափոխվի այլ բուժհիմնարկ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ասելիք ունեմ, սակայն հետաձգելն է ճիշտ։ Ասողին լսող է պետք և արժանավոր լսող։ Չմտածեք, թե ձեռքերս լվանալու եմ. ուզեմ էլ, չեմ կարող։ «Ինչ է, այս հայրենիքը ի՞մն է միայն»,-արտասանում էի «Կագէբէ»-ի բանտում 1974թ.-ին:

Երազում եմ այն օրվա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցավերը և վերադառնալ առօրեական կյանք։

Ինչ վերաբերում է «ընտրություններում» իմ հանդեպ պահվածքին, դուք տեսել եք։ Այնպես որ՝չխօսենք»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---