Նախկին թեկնածու. Մինչ նախագահի երդման արարողությունը քառասուն օր կա. պետք է այնպես անել, որ այն չկայանա

Նախկին թեկնածու. Մինչ նախագահի երդման արարողությունը քառասուն օր կա. պետք է այնպես անել, որ այն չկայանա

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքները նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի ճանաչում: Նախկին թեկնածուն չի ճանաչում նաև Սերժ Սարգսյանին նախագահությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Սեդրակյանը նկատեց, որ իմաստ չունի խոսել մյուս թեկնածուների հավաքած թվերի մասին, քանի որ ամեն ինչ նկարված է: Նա նկատեց, որ մինչև ապրիլի 9-ը՝ նախագահի երդման արարողությունը քառասուն օր կա և պետք է ճիշտ օգտագործել այդ ժամանակը, որպեսզի այդ արարողությունը տեղի չունենա և Հայաստանում նոր նախագահական ընտրություններ անցկացվեն: «Եթե Սերժ Սարգսյանը նոր նախագահական ընտրություններում ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, թող առաջադրի և, եթե արդար ընտրություններում հաղթի, ես կշնորհավորեմ նրան»,- ասաց նախկին թեկնածուն:

Վարդան Սեդրակյանը մարտի 1-ին մասնակցելու է Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպվելիք հանրահավաքին, նա խորհուրդ է տալիս չքաղաքականացնել դա: 2008-ի մարտի 1-ին Վարդան Սեդրակյանն, իր խոսքով, մինչև ուշ գիշեր եղել է այդտեղ, իսկ հետագայում ամեն տարի մասնակցել է մոմավառությանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---