Ջոնի Մելիքյան. Վրաստանի ներքին բարդ իրավիճակը տարածվում է նաև արտաքին հարաբերությունների վրա

Ջոնի Մելիքյան. Վրաստանի ներքին բարդ իրավիճակը տարածվում է նաև արտաքին հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Վրաստանում ատիվորեն շարունակվում են ընդդիմության և իշխանության միջև բախումները: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց, որ ընդդիմության կողմից առաջ տարվող սահմանադրական փոփոխության առաջարկը չի ընդունվում իշխանության կողմից: Ապրիլին էլ ծրագրվում է ընդդիմության հանրահավաքը, որը տեղի կունենա քաղաքականան առումով բավականին հետաքրքիր ժամանակահատվածում: Համաձայն Վրաստանի սահմանադրության` նախագահը ունի լիազորություններ և իրավունք լուծարելու կառավարությունն ու պառլամենտը, նշանակելու նոր ընտրություններ նախորդ ընտրություններից վեց ամիս անց:

«Դա համընկնում է հենց հանրահավաքի ժամկետի հետ: Քաղաքական հնարավոր ինչ-ինչ նոր զարգացումներ կարող են լինել»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Ըստ փորձագետի` Վրաստանի ներքաղաքական կյանքում առկա բարդ իրավիճակը տարածվում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա: «Ընդդիմությունը փորձեր է անում արտաքին հարաբերություններում ևս հակադրվել իշխանությանը»,- ասաց նա: Ջոնի Մելիքյանի կանխատեսմամբ` լարված իրավիճակը կշարունակվի մինչև հոկտեմբեր, երբ կանցկացվեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---