Ստյոպա Սաֆարյան. ՍԴ դիմում ենք, որ հետո չասեն, թե ինչու չեն դիմել, բայց հույսեր չենք կապում

Ստյոպա Սաֆարյան. ՍԴ դիմում ենք, որ հետո չասեն, թե ինչու չեն դիմել, բայց հույսեր չենք կապում

PanARMENIAN.Net - «Ժառանգությունն» ունի բավարար փաստարկներ Սահմանադրական դատարան դիմելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով` խախտումները չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ վստահության խնդիր կա, իսկ ՍԴ դիմում են, որովհետև վերջին ատյան է. «Հետո չասեն, թե ինչու չեն դիմել, բայց հույսեր չենք կապում Սահմանադրական դատարանի հետ»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են տեղամասերում իրենց ներկայացուցիչները ստորագրել աձանագրությունների տակ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ դեպքերը շատ տարբեր են, գուցե ուշադրություն չեն դարձրել, եղել է նաև սպառնալիքի, վախի գործոնը, կաշառելու փորձերը և այլն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---