Վարչական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի. Այն հնարավոր է ուղղվի ՍԴ

Վարչական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի. Այն հնարավոր է ուղղվի ՍԴ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, մերժել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

«Դատարանը իշխանութունների կամակատարն է դարձել: Դա միայն մենք չենք ասում: Իշխանությունների շատ սիրած միջազգային կազմակերպություններն էլ բազմիցս նշել են, որ դատական համակարգը կախված է գործադիրից և նախագահականից»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հնարավոր է իրենք այդ հայցով դիմեն Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ` փետրվարի 25-ին ընդունած որոշումը: Րաֆֆի Հովհաննիսյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ, ինչպես նաև նրա գրանցումը անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ԿԸՀ դիմում էր ներկայացրել, որով պահանջում էր դիմել դատարան` Սերժ Սարգսյանի գրանցումը չեղյալ հայտարարելու հայցով, որը ԿԸՀ մերժեց անբավարար իրավական հիմքերի պատճառաբանությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---