Գերմանիան և Հայաստանը կարևորում են խորհրդարանական ակտիվ գործակցությունը

Գերմանիան և Հայաստանը կարևորում են խորհրդարանական ակտիվ գործակցությունը

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական և մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևոր ձևաչափ երկուստեք ընդգծվեց խորհրդարանական ակտիվ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Նորբերթ Լամերթը բարձր գնահատեց Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---