Լարիսա Ալավերդյան. ԼՂ հարցում Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի

Լարիսա Ալավերդյան. ԼՂ հարցում Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարի

PanARMENIAN.Net - Երեկ Ազատության հրապարակում ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ուղերձ էր ոչ միայն ՄԽ-ին, այլև Հայաստանի իշխանություններին: «Եթե Մինկսի խումբը շարունակի այդ մարազմատիկ Մադրիդյան սկզբունքների վրա հիմնվելու քաղաքականությունը, ապա դա կնշանակի, որ այդ խմբի երեք պետությունները ցանկանում են ընդամենը մեր տարածաշրջանում փորձել պահպանել խաղաղությունը, իսկ ՄԽ-ն քողարկում է նրանց այդ պայմանավորվածությունը և իրականում իրենց գործունեությունն ուղղված չէ խնդրի կարգավորմանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կարգավորման» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հայկական կողմը պետք է Մինսկի խմբին պետք է քննարկման հրավիրեր՝ Ադրբեջանի ռասիստական հայտարարությունների և շարունակական հակահայկական քայլերի վերաբերյալ, սակայն դա տեղի չունեցավ: «Եղել են կարևոր պահեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, սակայն դա չի արվել», - նշեց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա` Հայաստանը միայն 2009թ.-ին որոշեց հակահարված տալ ադրբեջանական քարոզչությանը և պայքար սկսվեց տեղեկատվական դաշտում՝ ֆիլմեր ստեղծվեցին, այդ թվում Սումգայիթի և այլ թեմաների մասին: Մինչդեռ, նա կարծում է, որ Հայաստանը պետք է պրոակտիվ քաղաքականություն վարեր: «Ինչո՞ւ ենք մենք միշտ լռել և հադուրժել, որ Ադրբեջանը ՄԽ-ում միշտ մի դիրքում հանդես գա՝ իբր ամեն ինչ իրենն է՝ թե ազատագիրված տարածքները, թե այն մասը, որ ապօրինաբար խորհրդային տարիներին թողնվել են Ադրբեջանին», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---