Հերման վան Ռոմպոյ. Բարեփոխումների ուղիով ջանքերը Հայաստանը կմոտեցնեն Եվրոպական միությանը 6 մարտի 2013 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Հարգելի պարոն Նախագահ, Որպես Եվրոպական խորհրդի նախագահ կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու Արևելյան գործընկերության շրջանակում քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակին: Ես ողջունում եմ նաև Ձեր ջանքերում հավելյալ առաջընթացը` ուղղված բարելավելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը` ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախանշած առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Տեղյակ եմ ձեր երկրի բարդ տարածաշրջանային իրավիճակից: Եվրոպական միությունն ակտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ջանքերին և շարունակելու է այդպես վարվել: Կցանկանայի ևս մեկ անգամ քաջալերել Ձեզ, ինչպես քաջալերում եմ այլ առաջնորդներին, համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, եթե նույնիսկ դրանք ժամանակ առ ժամանակ դժվար կլինեն: Վստահեցնում եմ Ձեզ մեր հարաբերություններն այսուհետ ևս խորացնելու իմ հանձնառությունը»,-ասված է Եվրոպական խորհրդի նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլայ Տիմոֆտին: Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ Հայաստանի և արտերկրի այլ պաշտոնատար անձանցից, ստեղծագործական միությունների, հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |