ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և ԼՂ կայցելեն մարտի վերջին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և ԼՂ կայցելեն մարտի վերջին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Լեռնային Ղարաբաղում կայցելեն մարտին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ եռանախագահների այցը կլինի մարտի 4-րդ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ էր կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ, եռանախագահների կողմից, նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---