Ր.Հովհաննիսյանը՝ Բունդեսթագի նախագահին. Կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող էիք հարգել ժողովրդավարական շարժումը

Ր.Հովհաննիսյանը՝ Բունդեսթագի նախագահին. Կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող էիք հարգել  ժողովրդավարական շարժումը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը և Լամմերթը քննարկել են փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված արտակարգ իրավիճակը:

«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի և ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը և կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը և փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---