Քաղաքագետ. Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկրորդ հանդիպում կկայանա

Քաղաքագետ. Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկրորդ հանդիպում կկայանա

PanARMENIAN.Net - Քաղաքական և վերլուծական շրջանակներում պարբերաբար հնչում է տեսակետը, թե ՀՀ նախագահի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայներն իրենը չեն: «Ձայները որ ստացավ, դա հենց նրա ձայներն են, և այն մարդիկ, ովքեր ձայները տվել են ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ԲՀԿ-ին, համաձայն չէին, բողոքում էին, և դրանք կոչվում են բողոքական ձայներ, ու այդ ձայները գնացին կենտրոնացան Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Եվ հիմա Րաֆֆին, շարունակելով պայքարել, այդ ձայները դարձնում է իր ձայները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ քաղաքագետի Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընթացքում մի շարք դրական քայլեր է արել: «Ասում են` նա կոնկրետ քայլեր չի առաջարկում, դիմեց ՍԴ, պահանջում է համակարգային փոփոխություններ անել, հանրահավաքներ է անցկացնում, էլ ինչ պետք է անի, որ չի անում: Մյուս կարևոր քայլն այն է, որ նա բաց է քաղաքական կոնսուլտացիաների համար», - ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը կասկած չունի, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկրորդ հանդիպում կկայանա, քանի որ երկուսն էլ զգում են դրա անհրաժեշտությունը. «Եթե ուզում ես երկիրը երկիր դարձնես, պետք է համագործակցես»:

Քաղաքագետը նաև նշեց, որ Արևմուտքին պետք չէ, որ Հայաստանում լինի իշխանափոխություն: Պատճառը շատ պարզ է, ըստ Ստեփան Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---