Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղի ունենալ Լյուբլյանայում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանկանը չի բացառում, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա դեկտեմբերին Լյուբլյանայում: Սակայն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պաշտոնական հրավեր դեռեւս չի ստացվել: «Բացառված չէ, որ մենք հանդիպենք, քանի որ այդ ժամանակամիջոցում լինելու ենք Լյուբլյանայում»,-նշել է Վ.Օսկանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում այցով Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նոր ժամկետը կորոշվի հենց այդ այցի ժամանակ: Ըստ նրա, հավանական է, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայանա դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում: Այն կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների Լյուբլյանայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---