ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հնդկաստանի փոխնախագահի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպեց Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վ.Օսկանյանը վստահություն հայտնեց, որ բարձր մակարդակի այս այցը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստանի եւ Հնդկաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին քաղաքական խոչընդոտների բացակայությունը թույլ է տալիս մեր երկրներին ակտիվ փոխգործակցություն ծավալել բոլոր ոլորտներում: Կողմերը նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, միջազգային ատյաններում համագործակցության եւ աջակցության հնարավորությունները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---