Հնդկաստանի փոխնախագահը հրավիրել է Արթուր Բաղդասարյան այցելել Դելի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկումների առանցքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Արթուր Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ այցը նոր խթան կդառնա հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար: Խորհրդարանի խոսնակը կար-որեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում - նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Հնդկաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նա- բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը: Բհարիոն Սինգհ Շեխավատը պաշտոնական այցով Դելի հրավիրեց Արթուր Բաղդասարյանին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---