Ա. Ադիբեկյանը Ր.Հովհաննիսյանի մասին. Անատամ քաղաքական պայքարով արդյունքի չես հասնի

Ա. Ադիբեկյանը Ր.Հովհաննիսյանի մասին. Անատամ քաղաքական պայքարով արդյունքի չես հասնի

PanARMENIAN.Net - Հացադուլը համարվում է այն անձանց կամքի դրսևորումը, որոնք զրկված են բոլոր միջոցներից, բացի սեփական կյանքը զոհաբերելուց: Տեսակետը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ, նշվածին ավելացրել է. «Հացադուլից էլ ծայրահեղ դրսևորում է ինքնասպանությունը կամ ինքնահրկիզումը, որը, ի դեպ, պետք է արվի հասարակության աչքի առաջ եւ լուսաբանվի: Ընդհանուր առմամբ` Հայաստանը մի գոտի է, որտեղ կամքը արտահայտելու միջոցը հացադուլն է մնում: Բայց սովամահությունը բանտային համակարգերում է լինում. հացադուլը թուլության մասին է խոսում»:Սոցիոլոգի այսօրվա և առհասարակ արդեն կրկնվող դիտարկումներից մեկն էլ այն էր, որ ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն երկրի նախագահը. «Իսկ կուսակցության ղեկավարն իրավունք ունի խոսել միայն իր կուսակցության անդամների անունից: Եթե մեկը իրեն իրավունք է վերապահում խոսել ժողովրդի անունից, ուրեմն «դեմագոգ» է և փորձում է մոլորեցնել ժողովրդին:

Ժողովուրդը տարբեր կարծիքներ ունի, բաժանված է կուսակցությունների և հ/կ-ների, հետեւաբար ոչ ոք իրավունք չունի բոլորի անունից խոսել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամտություն է անում և քաղաքական մոլորության մեջ գցում մարդկանց: Քաղաքական կոռեկտություն է պահանջվում` հասկանալու համար, թե ում հետ գործ ունես: Երբ անատամ քաղաքական պայքարի ես դուրս գալիս, արդյունքի չես հասնում: Հովհաննիսյանը գնում է «բլեֆի» հույսով, թե «ջոկերն» իր գրպանում է»:

Ա. Ադիբեկյանի խոսքով` եթե իրոք Ր. Հովհաննիսյանը մեծամասնության ձայները հավաքել է, մեծամասնությունը պետք է ոտքի կանգնի և պայքարի իր ձայնի համար: «Թող դուրս գան, փակեն փողոցները, ինչո՞ւ չեն անում: Իսկ եթե ժողովուրդը դուրս չի գալիս, ուրեմն դա բլեֆ է», - ասել է սոցիոլոգը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---