Զարուհի Փոստանջյան. Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայանալ դատարան

Զարուհի Փոստանջյան. Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայանալ դատարան

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում քննվող գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայանալ դատարան: Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին որպես վկա դատարարն հրավիրելու մյուս դիմումատու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությանը:

«Սերժ Սարգսյանի պատասխանը հանրային պատասխան էր և դրան բոլորն էին ծանոթ: Ինչպե՞ս է նա կազմակերպել ընտրությունները: Միգուցե՞ Մուկուչյանը հենց խփելուց է վախեցել ու թույլ է տվել, որ Սերժ Սարգսյանը կազմակերպի ընտրությունները: Սա ուղղղակի ընտրական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է՝ ինքնիրավչություն»,- նկատեց նա:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ եթե փաստերը համադրենք, ապա իրականությանն իսկապես համապատասխանում է, որ ՀՀ-ում ընտրությունները կազմակերպել է հենց Սերժ Սարգսյանը: «Նախ նրա հայտարարությունը ընտրութունները կազմակերպելու մասին, ապա Գեղարքունիքի մարզպետի հրապարակային շնորհակալությունը համայնքապետերին՝ ընտրութուններում լավ աշխատելու համար: Սա շղթա է, որը ապացուցում է, որ, այո, ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---