Կարեն Մեժլումյանը Տիգրան Մուկուչյանին հարցնում է՝ ո՞վ է իրեն նշանակել ԿԸՀ անդամ. Նախագահը չի՞ նշանակել

Կարեն Մեժլումյանը Տիգրան Մուկուչյանին հարցնում է՝ ո՞վ է իրեն նշանակել ԿԸՀ անդամ. Նախագահը չի՞ նշանակել

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը: Պատասխանող կողմը ներկայացրեց իր բացատրությունները, որից հետո սկսվեց հարցուպատասխանը: ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հարցեր ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Հարցին, թե ով է նշանակել իրեն ԿԸՀ անդամ, Տիգրան Մուկուչյանը չպատասխանեց, պատճառաբանելով, որ գործի էությանը չի վերաբերում: Կարեն Մեժլումյանը կրկնեց հարցը, ավելացնելով. «Եթե որևէ խնդիր չկա, ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, նախագահը չի՞ նշանակել»: Տիգրան Մուկուչանը հայտարարեց, որ նշանակումները եղել են օրենքով սահմանված կարգով և անուններ չտվեց:

Հարցին, թե ով է նշանակել ԿԸՀ մյուս անդամներին, Տիգրան Մուկուչյանը նույն պատասխանը տվեց: Կարեն Մեժլումյանի հարցին՝ տեղամասային ընտարական հանձնաժողովի անդամներին ո՞վ է նշանակում, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «ԿԸՀ-ն»: Կարեն Մեժլումյանն է արձագանքեց. «Այս դեպքում հստակ պատասխանեցիք»::

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---