Հենրիխ Մխիթարյան. Մենք պետք է հաղթենք Ուկրաինայի առաջնության բոլոր խաղերում, որ ուղիղ հայտնվենք ՉԼ-ում

Հենրիխ Մխիթարյան. Մենք պետք է հաղթենք Ուկրաինայի առաջնության բոլոր խաղերում, որ ուղիղ հայտնվենք ՉԼ-ում

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է հանքափորների ելույթները Չեմպիոնների լիգայում:

«Մեր թիմը արդյունքի էր ձգտում, խմբային փուլում մենք հասանք դրան: Իսկ Դորտմունդում, հավանաբար, չկարողացանք կատարել գլխավոր մարզչի առաջադրանքը և ցույց չտվեցինք այն ամենն, ինչի ընդունակ ենք: Իր դերը կատարեց նաև այն, որ 3 ամիս պաշտոնական խաղեր չէինք ունեցել»,-ասել է ֆուտբոլիստը sport-express.ua-ին:

«Մենք շտկեցիքն նախկին սխալներն ու ընդունելի արդյունք ցույց տվեցինք: Կշտկենք նաև սրանք՝ նոր խաղաշրջանում մենք ավելի առաջ կանցնենք: Մենք պետք է հաղթենք Ուկրաինայի առաջնության բոլոր խաղերում, որ միանգամից հայտնվենք ՉԼ-ում: Այդ մրցաշարը իսկական քննություն է մեզ համար»,-ասել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---