Սլավեն Բիլիչ. «Լոկոմոտիվը» կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին հավաքական ջանքերի շնորհիվ

Սլավեն Բիլիչ. «Լոկոմոտիվը» կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին հավաքական ջանքերի շնորհիվ

PanARMENIAN.Net - «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը բաց մարզումից հետո խոստովանել է, որ իր թիմի համար հիմա անհաջողությունների շրջան է, հայտնում է sport-express.ru-ն:

Ռուսաստանի առաջնության առաջիկա տուրում մարտի 16-ին «Լոկոմոտիվը» հանդիպելու է «Սպարտակին»: Այդ կապակցությամբ խորվաթ մասնագետն ասել է հետևյալը. «Մեր թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին հավաքական ջանքերի շնորհիվ: Մովսիսյանն ուժեղ է անհատապես ու լավ մարզավիճակում է, սակայն «Սպարտակը» միայն Մովսիսյանը չէ: Մենք թույլ չենք տա, որ գնդակն անցնի Յուրային»:

Յուրա Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Թերեկի» հետ խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---