Արթուր Աբրահամ. Զգուշացիր, Շտիգլից, մեր ռևանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը

Արթուր Աբրահամ. Զգուշացիր, Շտիգլից, մեր ռևանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է առաջիկա մենամարտը գոտու նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի հետ (Գերմանիա):

«Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին, որոնք ինձ հետ ռինգ են դուրս գալիս: Կարող եմ ասել միայն, որ ավելի հզոր մրցակիցներ եմ ունեցել, քան Ռոբերտ Շտիգլիցը: Կարող եմ հավաստիացնել, որ նա բավականին ուժեղ հարված ունի, սակայն, նրա ուժը բավարար չէ ինձ սպառնալու համար»,-Աբրահամի խոսքերն է մեջբերում BoxingScene-ը:

Նա խոստովանել է, որ Շտիգլիցը դեռ չի տեսել Աբրահամի լավագույն տարբերակը, այն դեպքում, երբ ինքը ցուցադրել է իր բոլոր հնարավորությունները. «Ես ուղերձ ունեմ նրա համար: Զգուշացիր, Շտիգլից, մեր ռևանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը: Ես ոչ թե ուղղակի ջանադրաբար մարզվում եմ, ես տանջում եմ ինձ մարզասրահում: Եվ ինձ դա դուր է գալիս»:

Ըստ Աբրահամի, գլխավորը հաղթանակն է, և կարևոր չէ, միավորներով կհաղթի թե նոկաուտով: «Իհարկե նոկաուտը կարծես լրացուցիչ փայլ է հաղորդում հաղթանակին, սակայն, նախապես, դա հնարավոր չէ պլանավորել: Գիտեմ, որ ռևանշում ավելի ագրեսիվ եմ լինելու: Մենամարտը շատ ավելի ինտենսիվ է լինելու, և հանդիսատեսը կտեսնի՝ կկարողանա արդյոք իմ մրցակիցը դիմադրել դրան թե ոչ»,-հավելել է Աբրահամը:

Աբրահամ-Շտիգլից հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Մագդեբուրգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---