Ս.Սարգսյանը ՉԺՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սի Ձինփինին

Ս.Սարգսյանը ՉԺՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սի Ձինփինին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինին՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ և կայուն զարգացման վրա:

Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը առավելագույն ջանքեր գործադրելու հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների և համագործակցության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---