2006 թվականին Հայաստանում կանցկացվի եվրոպական երկրների օմբուդսմենների համաժողով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության կանցլեր Ալան Յոքսին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հանդիպման ընթացքում Ալան Յոքսը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի էստոնական մոդելը, որ լինելով խորհրդարանական կառույց ներառում է եւ խորհրդարանական վերահսկողությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը: Նշվեց, որ օմբուդսմենի էստոնական մոդելը հնարավորություն է տալիս Էստոնիայի բոլոր քաղաքացիներին դիմել արդարադատության կանցլերին թե իրենց խնդիրներով, թե օրենսդրական փոփոխությունների առաջարկով: Էստոնիայի արդարադատության կանցլերը իր պատրաստակամությունը հայտնեց թե օրենսդրական փորձով, թե այդ փորձի ուսումնասիրման ու մասնագետների վերապատրաստման առումով համագործակցել Հայաստանի Ազգային ժողովի ու Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Իր հերթին Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Հայաստանում սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրական ելքը, որը նոր խթան կդառնա թե խորհրդարանական աշխատանքների ակտիվացման (լիազորությունների մեծացման առումով), թե համաշխարհային փորձի ուսումնասիրմամբ օմբուդսմենի մասին նոր օրենքի մշակման համար: Քննարկվեց նաեւ 2006 թվականին Հայաստանում եվրոպական երկրների օմբուդսմենների համաժողով անցկացնելու հարցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---