Օրհան Փամուկ. Ես չեմ արտասանել «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - Թուրք գրող Օրհան Փամուկը հրաժարվել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած հայերի ջարդը որպես ցեղասպանություն բնութագրելու իր խոսքերից: Ըստ Փամուկի, նրա խոսքերը սխալ են մեկնաբանվել.«Ես չեմ արտասանել «ցեղասպանություն» բառը, իսկ զոհերի թիվը ինքնաբուխ եմ ասել»,-հայտարարել է գրողը: Նշենք, որ տարեվերջին պետք է տեղի ունենար Օրահան Փամուկի գործով դատավարությունը` «զրպարտության» մեղադրանքով: 2005 թվականի փետրվարին Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Թուրքիայում սպանվել էին 1 մլն հայեր եւ 30 հազար քրդեր: Այն ժանանակ նրա հասցեին ոչ միայն դատական հետապնդման, այլ նաեւ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցին: Նշենք, որ Ստամբուլի դատարանը Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման «թուրքերի ազգային ինքնագիտակցությունը վիրավորելու համար»: Անցյալ տարի հրատարակված հոդվածում Դինքը դիմել էր հայերին` կոչ անելով նրանց «հրաժարվել թուրքերի հանդեպ թշնամանքից, որը թունավորում է արյունը»: Ըստ «Ակոս» թերթի խմբագիր Կարին Կարաքաշլիի, դատարանը մեկնաբանել է այս խոսքերը համատեքստից դուրս` եզրակացնելով, որ թուրքական արյունը, Դինքի խոսքերով, թունավոր է: Ինքը Հրանտ Դինքը հերքել է մեղադրանքը` գնահատելով այն որպես քաղաքական գործողություն եւ մտադիր է բողոքարկել դատավճիռը Գերագույն դատարանում, իսկ եթե դատավճիռը ուժի մեջ մնա, նա մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---