Ազատ ոճի ԵԱ եզրափակչում Դավիթ Սաֆարյանը կհանդիպի թուրք մարզիկի հետ

Ազատ ոճի ԵԱ եզրափակչում Դավիթ Սաֆարյանը կհանդիպի թուրք մարզիկի հետ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ԵԱ եզրափակչում Դավիթ Սաֆարյանը(66կգ) կհանդիպի թուրք մարզիկ Յակուպ Գորի հետ:

Սաֆարյանը Թբիլիսիում ընթացող ԵԱ-ում երեք մենամարտ է անցկացրել և երեքում էլ հաղթել է: Նա ավելի ուժեղ է գտնվել Էրիկ Մաքսիմո Ֆիկեից (Ֆրանսիա), Ալեքսանդր Կոնտոևից (Բելառուս) և Միխայիլ Սավայից (Մոլդովա):

Այսօր հայ ըմբիշներից հանդես է եկել նաև Էդգար Ենոքյանը (96կգ), սակայն դուրս է մնացել քառորդ եզրափակչից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---