Ազգային ժողովը կարևորում է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը

Ազգային ժողովը կարևորում է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Շնորհավորելով Օլեքսանդր Պավլյուկին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նա հաջողությամբ կշարունակի Երևանում ԵԽ գրասենյակի հետևողական աշխատանքը` ուղղված ԵԽ -ՀՀ գործընկերային կապերի հետագա ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս առումով ԱԺ նախագահը կարևոր համարեց Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու ստանձնած պարտավորությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության խորացումը, ինչին աջակցելու պատրաստակամություն հայտնեց, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Պավլյուկը կարևորեց ԵԽ-ՀՀ համագործակցության հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր, Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ 2013 թվականի մայիսի 16-ից ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչը նոր որակ կհաղորդի ԵԽ-ՀՀ փոխգործակցությանը: Նրա խոսքով` Հայաստանը ստացել է եզակի հնարավորություն դրսևորելու իր առաջնորդելու կարողությունները և հավատարմությունը եվրոպական արժեքներին: ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի հետ արդյունավետ փոխգործակցությունը և համոզմունք հայտնեց, որ մայիսի 29-31-ը Երևանում անցկացվելիք ԵԽԽՎ Նախագահական կոմիտեի, Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերը մեծապես կնպաստեն ՀՀ Ազգային ժողովի և ԵԽԽՎ միջև համագործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---