ՀՅԴ-ն ճանապարհային քարտեզ է առաջարկում

ՀՅԴ-ն ճանապարհային քարտեզ է առաջարկում

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում, կարծում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

ԱԺ հայտարարությունների ժամին նա նշեց, որ ուլտիմատումը, դիմակայության սրումը, զիջումների չգնալու արտահայտությունները որևէ տեղ չեն տանելու, ավելի են խորացնելու հասարակության, իշխանության և քաղաքական ուժերի միջև անջրպետը:

Աղվան Վարդանյանը կարծում է, որ պարտք և պատասխանատվություն ունեն բոլորը` թե իշխանությունը, թե ընդդիմությունը, և այդ պարտքից և պատասխանատվությունից խուսափել չի լինի: «Մենք մեր երկրի ներսում թշնամիներ չունենք, տարաձայնություններ, տարբերություններ, այո, կան, բայց ոչ երբեք թշնամանք, և միայն քաղաքական համաձայնությամբ է հնարավոր փոխել այս իրավիճակը: Կարծում ենք` դրա համար հիմքեր կան, եթե բոլոր կողմերն իսկապես կոնստրուկտիվ են տրամադրված: Մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը և կարծում ենք, որ կարելի է այդ ճանապարհով առաջ գնալ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ ճանապարհային քարտեզը ենթադրում է մեկ տարվա ընթացքում արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը, անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, բացառել կրկնակի քվեարկությունները, հրապարակել ցուցակները, 2-2,5 տարվա ընթացքում անցկացնել սահմանադրական հանրաքվե, փոխել Սահմանադրությունը, գնալ նոր խորհրդարանական ընտրությունների և ձևավորել ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, երբ ընդդիմությունը կունենա իշխանությանը վերահսկելու գործուն լիազորություններ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---