Ա.Կասպշիկ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր չէ լիազորությունները փոխանցել այլ կազմակերպությունների

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը մատդիր չէ լիազորությունները փոխանցել այլ կազմակերպությունների: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը : Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները, որոնք հղում էին արել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին առ այն, որ Մինսկի խմբի լիազորությունների մի մասը կարող է փոխանցվել ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեին` Անջեյ Կասպշիկը ասել է. «Ես կարծում եմ, որ մամուլը շատ է խեղաթյուրել դեսպան Յուրի Մերզլյակովի խոսքերը»: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նիստում բարձրացնելու Բաքվի նախաձեռնության վերաբերյալ հարցին` Ա.Կասպշիկը հայտարարել է.«Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանը նախաձեռնեց «Գրավյալ տարածքների բնակեցման մասին» հարցի քննարկումը ՄԱԿ-ում, որի արդյունքում ԵԱՀԿ գնահատող խումբ ուղարկեց այդ տարածքներ: Այդ խումբը գրանցեց իր դիտարկումները եւ զեկույց պատրաստեց: Երբեմն ձեռնարկվում են լրացուցիչ միջոցներ այս հարցը այլ հարթություններում քննարկելու համար: Նույնը կարելի է ասել եւ Եվրոպայի Խորհրդի մասին: Սակայն ԵԽԽՎ-ում նույնպես առկա էր ԵԱՀԿ ներգրավումը ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումներին: ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի վերջին նիստում համանախագահները բավականին մանրամասն զեկուցել են Եվրոպայի Խորհրդին բանակցային գործընթցի ներկա վիճակի մասին: Սակայն, նորից եմ ընդգծում, որ այլ կազմակերպությունների եւ խմբերի ողջ գործունեությունը մանդատային բնույթ չի կրում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---