Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել

Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում և միջազգային ասպարեզում իր դերն աստիճանաբար ամրապնդող Աֆրիկյան միության հետ, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ, համագործակցությամբ, հարաբերությունների խորացմամբ: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանը և Զամբիան արդյունավետորեն են համագործակցում. Հայաստանի կենսական շահերին վերաբերող հարցերում Զամբիան մշտապես ցուցաբերել է հավասարակշռված դիրքորոշում:

Դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդայը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին շնորհավորանքի համար և ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ նրան փոխանցել իր երկրի նախագահի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---