Քաղաքագետ. Երևանյան ընտրություններին կերևա, որ «Ժառանգությունը» 37 տոկոս չունի

Քաղաքագետ. Երևանյան ընտրություններին կերևա, որ «Ժառանգությունը» 37 տոկոս չունի

PanARMENIAN.Net - Արդյո՞ք Երևանի քաղաքապետը զբաղվում է միայն քաղաքի կառավարմամբ. իհարկե` ոչ: Տեսակետը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ այն հիմնավորել է. «Երևանը ինչ-որ իմաստով փոքր Հայաստանն է, թեև շրջանների ու Երևանի խնդիրները երբեմն բացարձակապես տարբերվում են: Կուսակցությունների կողմից կենտրոնացված ռեսուրսները շատ անգամ կենտրոնացված են հենց Երևանում և իրենց համար կարևոր է ստուգել այս ռեսուրսների պատրաստականությունը` հասնել տվյալ կուսակցության նպատակներին»:

Նրա խոսքով Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարևորությունը մենք չենք կարող նվազեցնել կամ ավելացնել, իսկ մրցակցությունը լինելու է ինչպես իշխանություն-ընդդիմություն ձևաչափով, այնպես էլ ընդդիմադիր ուժերի միջև: «Շատ հավանական է, որ ընդդիմադիր դաշտի դասավորության մեջ փոփոխություն լինի: Այն 37 տոկոսը, որը նախագահական ընտրությունների ժամանակ ստացել էր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը, ամբողջությամբ չի հանդիսանում տվյալ կուակցության ձայները և դա կերևա երևանյան ընտրություններին»,- ասել է քաղաքագետ: Մեկ այլ հարցի պատասխանելով` նա նկատել է, որ Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց թիվը նվազում է:

Ա. Մարկարովը նաև նշել է, որ «որոշ քաղաքական ուժեր կորցրել են նախորդ ամիսներին հասարակության հետ շփվելու պահը և այժմ պետք է ստիպված սկսեն ավելի ցածր վարկանշային գոտուց»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---