Ր.Հովհաննիսյանը նամակը դրել է ծրարի մեջ, վրան գրել` Րաֆֆի Հովհաննիսյանից պարոն Սերժ Սարգսյանին

Ր.Հովհաննիսյանը նամակը դրել է ծրարի մեջ, վրան գրել` Րաֆֆի Հովհաննիսյանից պարոն Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսվեց արդեն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը և միանգամից միջադեպ է տեղի ունեցավ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդեց, որ հանրահավաքի մասնակիցները, Հ.Թումանյանի արձանի վրա նարնջագույն պաստառ փակցնելով, փչացնում են պատմամշակությաին արժեքները և օրենք են խախտում: Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց` այդ իրենք են փետրվարի 18-ին օրենք խախտել` անտեսելով ժողովրդի քվեն: Փոխոստիկանապետը պատասխանել է.«Դուք արդեն ուրիշ բաներ եք խոսում»: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեկ ժամից կլուծի այդ հարցը, բայց եթե մինչ այդ ոստիկանությունը գնա այնտեղ, ապա ինքը պահանջելու է, որ իրեն ենթարկեն պատասխանատվության: Ու հանրահավաքը մեկնարկեց:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ հանրահավաքը մեկ ժամ է տևելու` կարճ, կտրուկ և դիպուկ ելույթներ են լինելու և հենց ինքն էլ սկսեց ու անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ շփումներին, ասելով`շատ լավ է, որ նրանք բացեցին իրենց հանդիպման բովանդակությունը.«Որովհետև իմ ուզածը հենց դա է՝ բաց, հրապարակային, ժողովրդի աչքի առաջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց նաև, որ կընթերցի այն նամակը, որը հղելու է Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը 2 առաջարկ է արել. «Այբ. Նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում, կամ բեն. Առաջին-արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս տարվա ընթացքում, մինչ այդ ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ թողնել բացառապես համամասնականը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ պետք է ապահովի ընտրողների ցուցակների հրապարակումը, ընտրական հանձնաժողովների կուսակցական կազմավորման մեխանիզմը:

«Երկրորդ, առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում ժողովրդի, հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: Երրորդ, հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից, օգտագործելով կառավարության լիազորությունները: Չորրորդ, բոլոր ընտրակեղծարարների, առանց բացառության, այդ թվում քաղաքապետերի, մարզպետների, կուսակցական պաշտոնյաների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության; Հինգերորդ, կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ առաջին՝ ՀՀ գլխավոր դատախազություն, երկրորդ՝ հարկային և մաքսային պետական ծառայություն, երրորդ՝ ազգային անվտանգության ծառայություն, չորրորդ՝ արտաքին գործերի նախարարություն, հինգերորդ՝ կրթության և գիտության նախարարություն, վեցերորդ՝ վերստուգիչ պալատ, յոթերորդ՝ արդարադատության խորհուրդ, ութերորդ՝ հակակոռուպցիոն հանձնաժողով», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---