Ռ.Քոչարյան. Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ավելորդ հարցեր չի առաջացնում Հայաստանի մյուս գործընկերների մոտ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունները, քանի որ հենց այդ կազմակերպությունն է «առանցքային դեր խաղում Եվրոպայում անվտանգության ապահովման գործում»: Նրա խոսքերով, «զարգացնելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը միշտ ստանձնում է պարտավորությունների այնպիսի ծավալ, որը նա ի վիճակի է կատարել»: Բացի այդ, հայտարարել է Ռ.Քոչարյանը, «համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ավելորդ հարցեր չի առաջացնում մեր մյուս գործընկերների մոտ, քանի որ մենք չենք ձեռնարկում այնպիսի քայլեր, որոնք կարող են ընկալվել որպես սպառնալիք իրենց շահերին»,-հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---