Ա.Հովհաննիսյան. Պահեստազորայինների` զորավարժություններին մասնակցելը պլանային է

Ա.Հովհաննիսյան. Պահեստազորայինների` զորավարժություններին մասնակցելը պլանային է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր մեկանաբանել է արդեն մի քանի օր տարածվող խուճապը, որի պատճառը, ինչպես պարզաբանվում է, պահեստազորայինների` զորավարժությունների մասնակցելն է:

«Բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա և ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-ն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաև պահեստազորայինները: Դա պլանային և անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն և տևողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Պետք չէ քաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այս օրերին պահեստազորի եռամսյա հավաք են սկսել` իրենց շարժման տղաներին զորակոչելու նպատակով:

Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ ինքն էլ կմիանա այդ հավաքին, մեկ ամիս էլ ավելի կմնա, բայց դիմում է պաշտպանության նախարարությանն ու հորդորում, որ պետք չէ նման բաներ անել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---