ՀՀԿ փոխնախագահ. Սատանայական աղանդները փորձում են հրահրել հրապարակում հավաքվածներին

ՀՀԿ փոխնախագահ. Սատանայական աղանդները փորձում են հրահրել հրապարակում հավաքվածներին

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ լավ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, քանի որ, ըստ նրա, մարդու ուղեղը լավ չի աշխատում հացադուլի ժամանակ: «Երկխոսության առաջարկները եղան նախագահական ընտրություններից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկները կքննարկի նախագահը»,- այսօր լրարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահը:Ըստ նրա՝ Ազգային ժողովը լուծարելու խնդիր չկա. «Վերահսկողական մեխանիզմներ կտրվեն Րաֆֆի Հովհաննիսյանին, թե որոնք կտրվեն, չեմ կարող ասել»:

Ռազմիկ Զոհրանյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը որպես նախագահ երդում կտա միայն իր դիակի վրայով, սատանայական երևույթի դրսևորում է: «Պետք չէ, որ դիակ լինի: Քաղաքականության մեջ նման բան չպետք է լինի: Եթե խնդիրը պետությանն է վերաբերվում, ապա պետք է ընդառաջ գնալ: Կարևորը մեր պետության կայունությունն է: Սատանայական աղանդները փորձում են հրահրել հրապարակում հավաքվածներին»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---