Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա ապրիլի 20-ին

Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա ապրիլի 20-ին

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պայմանագիր է կնքել փրոմոութեր Ֆրենկ Էսպինոզայի հետ, որն այսուհետ կներկայացնի նրա շահերը:

Էսպինոզան աշխատում է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Աբներ Մարեսը, կիսաթեթև քաշային կարգում WBC չեմպիոն Դանիել դը Լեոն Կարլոս Մոլինան, Օսկար Վալդեսն ու այլոք, հայտնում է gorodokboxing.com-ը:

Ըստ նոր փրոմոութերի, Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա ապրիլի 20-ին, մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---