Սոցիոլոգիական մտորումներ քաղաքականության շուրջ. Ավագանու ընտրությունը և մասնակիցների շանսերը

Սոցիոլոգիական մտորումներ քաղաքականության շուրջ. Ավագանու ընտրությունը և մասնակիցների շանսերը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններից կախված կլինեն հետագա քաղաքական զարգացումները, կարծում է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ եթե ՀՀԿ-ն պարտվի այս ընտրություններում, ապա լուրջ կասկածներ կլինեն նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ, սակայն եթե բալանսը պահպանվի, ապա ընդդիմության հավակնություններն անհիմն են:

Ըստ նրա` հայերի զգալի մասն ընտրում է ոչ թե կուսակցությանը, այլ անհատին և ՀՀԿ-ի թեկնածուն բավականին հեշտ հաղթանակ կունենա ավագանու ընտրություններին, իսկ նրա մրցակիցը կլինի ԲՀԿ-ն:

Ընդդիմությունից ամենալուրջ խաղացողը, ըստ Ահարոն Ադիբեկյանի, Վարդան Օսկանյանն է, ով որպես քաղաքապետ չի ընկալվում: Այլ բան է, եթե ԲՀԿ ցուցակը գլխավորեր Գուրգեն Արսենյանը, քանի որ նա բիզնեսի ներկայացուցիչ է և ԱԺ-ում սոցիալական խնդիրներով է զբաղվում: «Ժառանգության» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ըստ սոցիոլոգի, քիչ շանսեր ունի, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ Մարտիրոսյանն իրեն լիարժեք դրսևորած լինի: ՀԱԿ-ից նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, «Սոցիոմետրի» դեկտեմբերի հարցման համաձայն, քչերն են հիշում, իսկ ՕԵԿ ցուցակը գլավորող Արմեն Երիցյանի նկատմամբ հանրությունը դրական է տրամադրված:

«Առաջիկա ընտրություններում կարող է ընկնել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» վարկանիշը, քանի որ նրանց ցուցակները չեն գլխավորում կուսակցության առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը հավելեց, որ խնդիր կա, թե ինչպես կվերաբաշխվեն ընդդիմադիր կուսակցությունների ձայները, որոնց նախագահական ընտրություններին համախմբեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում առավելագույնը կարող է ստանալ ձայների 10 տոկոսը: 6 տոկոսի շեմը անցնելու խնդիր կունենան ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, քանի որ նրանց ձայների մեծ մասը գալիս են մարզերից: Դեկտեմբերին անցկացրած հարցման համաձայն՝ ավագանու ընտրություններին պատրաստ է մասնակցել հարցվածների 47 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---