ՕԵԿ պատգամավոր. Տարոն Մարգարյանը սրտացավ է, իսկ «Հայռուսգազարդի» շահույթի հարցը պետք է վերանայվի

ՕԵԿ պատգամավոր. Տարոն Մարգարյանը սրտացավ է, իսկ «Հայռուսգազարդի» շահույթի հարցը պետք է վերանայվի

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պահանջելով վերանայել «Հայռուսգազարդ» ընկերության գազի ներկրման ու մատակարարման շահույթի հարցը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Մենք պահանջել ենք, որ շահույթը հասնի 3-5 տոկոսի` 10 տոկոսի փոխարեն: Որքան նվազի շահույթը, այնքան այն կազդի գազի գնի նվազման վրա»,- նշել է պատգամավորն ու ավելացրել, որ տարեցտարի նկատվում է բաժանորդների թվի աճ, ինչը նույնպես պետք է ազդի գնի նվազման վրա:

Նրա խոսքով միջազգային փորձը ցույց է տալիս, որ գազի սակագինը ներառում է նաև սպասարկման վարձը, իսկ մեզ մոտ հայ սպառողը վճարում է նաև սպասարկման գումար: Դժգոհություններ կան նաև գազի որակի վերաբերյալ, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պատասխանել են, որ նախորդ տարիների համեմատ հնարավոր չէ գազի որակի վատացում: Տեղեկացրել են նաև, որ ընթացիկ տարում գազի գնի բարձրացում չի սպասվում, իսկ շահույթի հարցը կքննարկվի: Ներկայում Հայաստանին գազը, ըստ պաշտոնական տվյալների, «Գազպրոմը» մատակարարում է 1000 խորանարդ մետրը 180 դոլար սակագնով:

ՕԵԿ պատգամավորն անդրադարձել է կուսակցության համար հետաքրքիր մյուս թեմային` Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ու նշել, որ ինքն ու ՕԵԿ մյուս անդամները գնահատում են Երևանի ներկայիս քաղաքապետի աշխատանքը, նրան համարում են սրտացավ քաղաքապետ:

«Տարոն Մարգարյանն իր գործին նվիրված է եղել դեռ թաղապետի պաշտոնավարման ժամանակ, իսկ նրա բացթողումների մասին խոսելը ես կոռեկտ չեմ համարում»,- ասել է Հովհաննես Մարգարյանը, ով մրցակցությունը տեսնում է ոչ թե ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, այլ բոլոր քաղաքական ուժերի միջև: «Այս հարցում որևէ մեկին առանձնացնել չեմ ցանկանում, քանի որ բոլորը ձգտում են հաղթել, այդ թվում նաև` մենք»,- ասել է նա:

ՕԵԿ-ը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, իսկ մշակված ծրագրերի հիմնական դրույթը կներկայացնեն սահմանված ժամկետի շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---