Ր.Հովհաննիսյանը` Ա.Արզումանյանին. Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի, մեր առաջարկը ևս ուժի մեջ է

Ր.Հովհաննիսյանը` Ա.Արզումանյանին. Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի, մեր առաջարկը ևս ուժի մեջ է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Ազատության հրապարակում, անդրադառնալով ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հարմար գտնի, ապա կպատասխանի Արմեն Արզումանյանին:

«Հերթական խեղաթյուրումն է, ես ցավում եմ դրա համար: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է: Եվ ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը ևս մնում է ուժի մեջ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---