Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրեց 2-րդ պարտությունն ու նահանջեց 3-րդ հորիզոնական

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրեց 2-րդ պարտությունն ու նահանջեց 3-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - Լոնդոնում այսօր կայացավ հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կրեց իր երկրորդ պարտությունը: Այս անգան նա զիջեղ Պյոտր Սվիդլերին:

Մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գիշչուկի հետ: Խաղաղ դաշինք կնքեցին նաև Վասիլի Իվանչուկն ու Բորիս Գելֆանդը: Վլադիմիր Կրամնիկն էլ կարողացավ առավելության հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ:

Այս տուրից հետո Արոնյանը վաստակած 6,5 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական: Առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել Կարլսենը 7,5 միավորով: Երկրորդ տեղ բարձրացավ Կրամնիկը 7 միավորով: 12-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կրամնիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---