Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լորդերի պալատի անդամ Ուիլյամ Ուոլլեսին և դեսպան Ջոնաթան Էյվզին

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լորդերի պալատի անդամ Ուիլյամ Ուոլլեսին  և դեսպան Ջոնաթան Էյվզին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչՈւիլյամ Ուոլլեսիհետ:

ՀԱԿ գրասենյակից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը ևԱվետիս Ավագյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---