Է.Հասթինգսը հուսով է, որ Երեւանը կհրավիրի ԵԱՀԿ ներկայացուցիչներին հանրաքվեի ընթացքը դիտարկելու նպատակով

PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսական Էլսի Հասթինգսը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել է Սահմանադրության հանրաքվեին հետեւելու նպատակով ԵԱՀԿ դիտորդական խումբ հրավիրելու խնդիրը: «Հույս ունեմ, որ նրանք նույնիսկ այս ուշ շրջանում կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին, որը, ես վստահ եմ, պատրաստ կլինի ուղարկել փոքր խումբ` դիտորդական առաքելություն անցկացնելու համար», - նշել է նա: «Պարզապես, ԵԱՀԿ-ի մանդատում չկա պահանջ, որ մենք դիտարկենք հանրաքվեներ: Մենք չենք հապաղի դա անել, սակայն, եթե հիշում եք, այս հանրաքվեի զարգացումը Եվրախորհրդի հովանու ներքո էր, եւ Եվրախորհուրդը արդեն հայտարարել է, որ կունենա դիտորդների թիմ այստեղ», -ավելացրեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը: «Ընդդիմությունը կմատնանշի այն փաստը, որ ԵԱՀԿ ն չունի դիտորդական առաքելություն, որպես նշան, որ կառավարութունը չի պատրաստվում թափանցիկ հանրաքվե անցկացնել,ես կարծում եմ, որ եթե իշխանությունները հետաքրքված են հանրաքվեի լեգիտիմության ընկալումով` անկախ դրա արդյունքներից, նրանք կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին», - համոզված է Էլսի Հասթինգսը:



ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի քան 6 միլիոն դոլարի ծրագիր իրականացնել` Հայաստանում 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը նպաստելու համար: Հայաստանի նախորդ բոլոր ընտրությունների փորձը հաշվի առնելով, Է.Հասթինգսը նշել է. «Նշված խնդիրները` քաղված դասեր են, ես ոչ միայն զգում եմ քաղաքական կամք` 2007-2008-ին ավելի լավ ընտրություններ ունենալու համար, բայց նաեւ համաձայն եմ, որ դա քաղաքական անհրաժեշտություն է. եթե ուզում ես ներդրումներ ունենալ, ուզում ես ցույց տալ ներդրողներին կայունություն, եւ խնդիրներից մեկը, որին ուշադրույւոն են դարձնում ներդնողները, օրենքի գերակայությունն է, անկախ դատական համակարգը, իշխանության տարանջատումը: Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները իրոք հասկանում են այդ դինամիկան: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է դասեր քաղի այլ երկրներում կատարվող ընտրական խախատումներից, ի հավելումն հանրաքվեի փորձի, որը` կարեւոր է, որ անցկացվի ազատ, արդար եւ թափանցիկ: «Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին` հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս Հայաստանի նախագահը հայտարարել է, որ չի առաջադրվելու, կարծում եմ, որ դա կլինեն թափանցիկ ընտրություններ, առողջ եւ արդյունավետ այս հասարակության համար», - նշեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը:



Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` ամերիկացի կոնգրեսականն ասել է. «Հույս ունեմ` մի օր Հայաստանը հարաբերություներ կունենա Թուրքիայի հետ, ղարաբաղյան հարցը կլուծվի, Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ժողովրդավարական երկրներ կլինեն եւ կհամագործակցեն, կբարելավվեն միջազգային հանրության եւ Իրանի հարաբերությունները: Ի վերջո, խաղաղությունը բոլորի շահերից է բխում», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---