Սերժ Սարգսյան. Հայ-ռումինական քաղաքական երկխոսությունը կակտիվանա

Սերժ Սարգսյան. Հայ-ռումինական քաղաքական երկխոսությունը կակտիվանա

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:

Նախագահը հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա հայ-ռումինական քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ռումինիայի խորհրդարանի պալատի նախագահը վերընտրման կապակցությամբ վերստին շնորհավորելով Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահեցրել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը և մասնակցությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու՝ Ռումինիայի պատրաստակամության մասին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---