Ռումինիան պատրաստակ է աջակցել Հայաստանին և փոխանցել եվրաինտեգրման փորձը

Ռումինիան պատրաստակ է աջակցել Հայաստանին և փոխանցել եվրաինտեգրման փորձը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգացում ունի՝ համոզմունք է հայտնել, որ ներկա այցելությունը կնպաստի հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների հատագա ամրապնդմանն ու զարգացմանը: «Լիահույս եմ, որ Ձեր ներկայիս այցը հիանալի առիթ կհանդիսանա ոչ միայն նոր լիցք հաղորդելու հայ-ռումինական միջխորհրդարանական, այլ նաև միջպետական հարաբերություններին»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը երկկողմ համագործակցության առավել աշխուժացման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունն ամենատարբեր՝ խորհրդարանների ղեկավարների, բարեկամական խմբերի, հանձնաժողովների, աշխատակազմերի մակարդակներով:

Վալերիու Զգոնեան նշել է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը ևս մեկ վկայություն է, որ մեծ է ռումինական կողմի ցանկությունը Հայաստանի հետ ամուր փոխհարաբերություններ ունենալու: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը, նշելով, որ հենց օրեսդիր կառույցներն են ստեղծում այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում փոխգործակցության նպաստավոր դաշտը: Վալերիու Զգոնեան անդրադարձել է այն հեռանկարներին, որ կարող են բացվել ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել և փոխանցել եվրաինտեգրման ռումինական փորձը: Նա նշել է այն ոլորտները, որտեղ կողմերը կարող են արդյունավետ համագործակցել՝ ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության: Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահը տեղեկացրել է հայ-ռումինական գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնության մասին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա անմիջական փոխգործակցություն հաստատել գործարար շրջանակների միջեւ: Հովիկ Աբրահամյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել համաժողովի կազմակերպմանը:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բավական ակտիվ է եվրաինտեգրման գործընթացներում և զգալի առաջընթաց է արձանագրել: Նա ևս կարևորել է երկու երկրների ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը եվրոպական կառույցներում, մասնավորապես Եվրամիության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի ցանկությունն է, որ Ռումինիան որպես ԵՄ լիիրավ անդամ իր դրական ներգրավվածությունն ունենա նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման և հետագա զարգացման գործում: Նա հույս է հայտնել, որ Ռումինիան ԵՄ անդամակցության իր հաջող փորձը կփոխանցի Հայաստանին և կաջակցի ԵՄ նոր հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի, ինչպես նաև Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի: Մասնավորապես Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է հայ-թուքական գործընթացը, որտեղ ի պատասխան Հայաստանի՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու պատրաստակամությանը, Թուրքիան հակադրում է նախապայմանների քաղաքականությունը, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ ունեցած սահմանը:

Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը ընդգծել են Ռումինիայի հարգված և բավական ազդեցիկ համայնքի դերը, որն ակտիվ ներգրավվածություն ունի Ռումինիայի հասարակական- քաղաքական կյանքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---