Է. Նալբանդյան. Հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ զարգանում է

Է. Նալբանդյան. Հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ զարգանում է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարի տեղակալ Գու Ճաոսիին, ով գլխավորում է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող Չինաստանի պատվիրակությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և կարևորել է այն փաստը, որ հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է՝ ներառելով նոր ոլորտներ:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և արդյունքներն արդեն տեսանելի են։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանի զարգացմանը շարունակական օժանդակություն ցույց տալու համար: ՉԺՀ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ Չինաստանը հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Զրուցակիցները անդրադարձել են մի շարք բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման և ընդլայնման վերաբերող հարցերի։ Այս առումով հատկապես առանձնացվել է արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---