Ր.Հովհաննիսյան. Ոչ մի բանից վախ չունեմ, եթե հիասթափություն եղավ, ժողովուրդն ինքն իրենից կհիասթափվի

Ր.Հովհաննիսյան. Ոչ մի բանից վախ չունեմ, եթե հիասթափություն եղավ, ժողովուրդն ինքն իրենից կհիասթափվի

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին պատասխանում է լրագրողների հարցերին: Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի` նստացուց սկսելու կոչին, նա նշեց, որ այդ մասին տեղյակ չէ.«Անդրեաս Ղուկասյանը ինձ հետ չի համաձայնեցրել նստացուցի կոչը, բայց նա առաջարկներ անելու սահմանադրական իրավունք ունի»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս պահին Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: «Արմեն Մարտիրոսյանը մարտի 1-ին ոստիկանի կյանք է փրկել ու պետք չէ ատելություն ստեղծել ու տարածել», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին՝ չե՞ք վախենում արդյոք, որ ժողովուրդը կհիասթափվի, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց.«Ոչ մի բանից վախ չունեմ, եթե հիասթափություն եղավ, ժողովուրդն ինքն իրենից կհիասթափվի»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---