Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին թույլատրեցին շարժվել դեպի Բաղրամյան 26

Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին թույլատրեցին շարժվել դեպի Բաղրամյան 26

PanARMENIAN.Net - Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացել էին Գրողների միության շենքի տարածքում: Հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ արդյունքում Բաղրամյան պողոտայով շարժվելու թույլատվություն են ստացել: Նա հայտարարեց, որ կարող են անցնել ԱԺ շենքի, Գիտությունների ակադեմիայի, Սիրահարների այգու, ապա «ժողովրդին պատկանող գրասենյակ»՝ նախագահական նստավայրի մոտով: Իր համախողհներին նաև հորդորեց Բաղրամյան 26-ի մոտով անցնելիս երգել Հայաստանի օրհներգը, ապա Դեմիրճյանի փողոցով վերադառնալ Ազատության հրապարակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---