Հենրիխ Մխիթարյան. Այժմ հարկ չկա խոսել անգլիական ակումբ տեղափոխվելու մասին, քանի որ իմ սիրտը Դոնեցկում է

Հենրիխ Մխիթարյան. Այժմ հարկ չկա խոսել անգլիական ակումբ տեղափոխվելու մասին, քանի որ իմ սիրտը Դոնեցկում է

PanARMENIAN.Net - «Դոնբաս Արենայում» տեղի է ունեցել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ:

«Ինձ համար կարևոր չէ, կերգի Գայտանան «Շախտյորի» երգը հայերեն, թե ոչ: Այժմ ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես օգնեմ իմ թիմին հասնել Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսին: Ինձ համար կարևորը թիմային խաղն է, սակայն եթե հնարավոր լինի գերազանցել Ստարուխինի ռեկորդը, դա նույնպես հաճելի կլինի»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում HotSport.ua-ն:

Կիսապաշտպանը նշել է, որ այժմ ժամանակը չէ խոսել անգլիական ակումբ տեղափոխվելու մասին, քանի որ իր սիրտը Դոնեցկում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---