Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն 22 հայ մարզիկներ

Եվրոպայի պատանեկան  ամառային  օլիմպիական փառատոնին կմասնակցեն 22 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին կմեկնարկի Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12 –րդ փառատոնը: Մինչ այդ ապրիլի 5 –ին , մրցումների սկսվելուց 100 օր առաջ , կազմակերպիչները ներկայացրել են առաջին ջահակրին ` 10 –ամյա Ռենս վան Բիկին, որը զբաղվում է լողով և ցանկանում է դառնալ օլիմպիական խաղերի մասնակից:

Փառատոնի ջահը ավանդույթի համաձայն կբոցավառվի Աթենքում ` մայիսի 30 –ին և նույն օրը կհասցվի Հոլանդիա ու կհանձվի օլիմպիական չեմպիոն, լողորդ Պիտեր վան դեն Հուգենբանդին: Այնուհետև մարզասերները կհետևեն Հոլանդիայի բնակավայրերով անցնող կրակի փոխանցավազքին: Հուլիսի 14 –ին ջահը կհասցվի «Գալդենվաարդ» ստադիոն , ուր տեղի կունենա մարզական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Նախատեսվում է ԵՎՕԿ –ի անդամ 49 երկրների շուրջ 3000 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Իրենց ունակությունները կդրսևորեն նաև Հայաստանի 22 պատվիրակներ: Նրանք հանդես կգան սպորտային մարմնամարզության, լողի, աթլետիկայի, ձյուդոյի, խճուղային հեծանվավազքի և թենիսի մրցումներում: Հայաստանը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ և հանդբոլ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---